տուն Աշխարհ Ինչ զարգացումներ են տեղի ունենում Պոլսի հայոց պատրիարքի աթոռի շուրջ

Ինչ զարգացումներ են տեղի ունենում Պոլսի հայոց պատրիարքի աթոռի շուրջ

251
0

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը:

Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:

«Ժամանակ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին կապ է հաստատել Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Նա հաստատել է, որ պատրիարքի ընտրության կանոնագիրն արդեն հասել է պատրիարքարան: Սակայն հարկ չի համարել բովանդակության մանրամասները հայտնել:

Մաշալյանը նշել է, որ նախաձեռնակ մարմինը սեպտեմբերի 23-ի երեկոյան Գում Գափուում հերթական ժողովն էր իրականացնելու՝ հավելելով, որ պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի ավարտին կանոնագրի բովանդակության մասին հայտարարություն պետք է պատրաստեր:

Պատրիարքական տեղապահն ընդգծել է, որ ճիշտ չի լինի առաջ ընկնել իրադարձություններից:

Օրաթերթի փոխանցմամբ` այս իրադարձություններին զուգահեռ սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան Ստամբուլի Գում Գափու թաղամասում Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ պետք է գումարվի Կրոնական ժողով:

Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին որոշակի տեղեկություն ստանում ենք նաև «Ակոս» շաբաթաթերթից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here