1in.am-ը տեսանյութ է հրապարակել, որում Ռոբերտ Քոչարյանի որդին, երգչուհի Սիրուշոյի ամուսին Լևոն Քոչարյանը սրճարաններից մեկում զրուցում է երգչուհի Նունե Եսայանի եւ նրա ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատել կալանքից Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Նկատենք, որ ներքոստորագրյալների թվում էին նաև Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, իսկ Սիրուշոյի անունը բացակայում էր։
Հայտարարությանն ավելի ուշ միացել են նաև Ռուսաստանում բնակվող, հայկական ծագմամբ մշակույթի և արվեստի գործիչները։