Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ «Անադոլու» գործակալության տեղեկության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող թեմաներ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Միացյալ Նահանգներում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում։