ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են:
Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Telegram-ի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրը գրում է, որ երկրների առաջնորդները զրուցել են ճաշի ժամանակ:
Թե կոնկրետ ինչ է քննարկվել, հայտնի չէ, հնարավոր է`նրանք քննարկել են այսօրվա տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: