տուն ժամանց Շոու-բիզ Ինչքան անգրագետ մարդ կա այս աշխարհում. Անի Երանյան

Ինչքան անգրագետ մարդ կա այս աշխարհում. Անի Երանյան

557
0

«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Անի Երանյանը բարկացել է: Նրա եւ նույն սերիալի մեկ այլ դերասանի` Մովսես Երեմյանի հարաբերությունները դարձել են լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից մեկը: Ֆիլմի նկարահանման ժամանակ երիտասարդների մոտ սկսված սիրավեպը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Բուռն հարաբերություններ թեւակոխած զույգը դեմ չէր հանրությանը ներկայացնել զգացմունքային բոլոր զարգացումները, սակայն, երբ հարաբերությունները սառեցին, համացանցն արդեն ողողված էր վերջիններիս գրկախառնված լուսանկարներով, ինչը մինչ օրս շահարկում են զլմները: Օրեր առաջ MediaMall.am կայքում լույս տեսած` «Կարևոր փաստ, որ խնամքով թաքցրել են Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը» հոդվածում ասվում էր.

«Այս տարվա օգոստոսին տարօրինակ կերպով ընդհատվեց հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող սիրավեպի պատմությունը: Անի Երանյանը հայտարարեց, որ ինքը և մոդել-դերասան Մովսես Երանյանը այլևս ընկերություն չեն անում: «Ես ճիշտ ժամանակին հասկացա, որ ես և Մովսեսը իրար համար չենք: Հուսով եմ, որ այլևս Անի Երանյան անվան կողքին այլևս չի հնչի Մովսես Երեմյան անունը»,- ասաց է Անին:

Մովսես Երեմյանը չհերքեց, նույնիսկ քիչ անց հայտարարեց, որ իր սիրտ նոր տիրուհի ունի: Իսկ բառացիորեն օրեր առաջ Անի Երանյանը հայտարարեց, որ Մովսեսի հետ որևէ տեսակի շփում չի պահպանում, այս ընթացքում ընդամենը մեկ անգամ հանդիպել են պատահաբար և իրար բարևել: Սակայն MediaMall.am-ը տեղեկություններ ունի, որոնք ոչ միայն հերքում են այս հայտարարությունը, այլ հակառակն են փաստում: Այս օրերին Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը միասին նկարահանվում են սիրային մելոդրամատիկ ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատարներ:

Պատկերացնու՞մ եք, մարդիկ իրար հետ չեն շփվում, բաժանվում են, մի քանի օր առաջ ընդամենը մեկ անգամ իրար բարևում են, սակայն պարզվում է, որ միասին նկարահանվում են ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, ոչ ավել, ոչ պակաս՝ Անի Երանյանի պատվերով: Չափազանց նման չէ՞ հնդկական ֆիլմի սցենարի»:

Araratnews.am-ի սրբագրիչը հատուկ չուղղեց հոդվածում տեղ գտած սխալները, սակայն սխալները չէին, որ բարկացրել էին դերասանուհուն: Իր ֆեյսբուքյան էջում Անի Երանյանը գրել է.

Ինչքան անգրագետ մարդ կա այս աշխարհում։ «Անի Երանյանի պատվերով նկարահանվում է Մովսես Երեմյանը»։

Չեք կարծում, որ չափից դուրս եք արդեն ձեր վրա վերցնում։ Ուրեմն ուշադիր եղեք արտահայտություններ անելուց առաջ, իսկ իմ անձնականը մատի փաթաթան մի դաձրեք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here