Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի երկրպագուները փորձել են ստանալ, թե ինչպիսի արտաքին կունենան Քեմբրիջի դքսուհու, արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի և Սասեքսի Դքսուհու՝ Մեգան Մարքլի երեխաները 20 տարի անց:
20 տարի անց արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ որդին՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի գահաժառանգ արքայազն Ջորջը, համաձայն երկրպագուների պատրաստած պատկերի, կլինի բաց մազերով, ում արտաքին տեսքը կհիշեցնի նրա մորը՝ Քեյթ Միդլթոնին:
Քեմբրիջի դուքսի և դքսուհու կրտսեր որդին՝ արքայազն Լուին, կպահպանի դեմքի կլորությունն ու բաց սանրվածքը: Բրիտանացիները նշում են, որ տղան ժառանգել է մոր աչքերն ու հոր քիթը։
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դստեր՝ արքայադուստր Շարլոթի մազերը 24 տարեկան հասակում զգալիորեն կմգանան: Արքայադուստեր քիթի և աչքերի ձևը կպահպանվեն:
Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդին՝ Արչին, 20 տարեկանում կպահպանի հորից ժառանգած կարմիր գանգուրները, բայց նրա մազերն ավելի մուգ երանգ կստանան: