1993 թվականի ապրիլի 22-ին գործարկվեց Mosaic ինտերնետ բրաուզերի(դիտարկիչ) առաջին տարբերակը: Դա առաջին բրաուզերն էր, որը կարող էր պատկերները տեքստի հետ մեկտեղ ցուցադրել մեկ էջում ՝ առանց լրացուցիչ պատուհաններ բացելու։ Բացի այդ, շատ հեշտ էր տեղադրելն ու օգտագործելը , իսկ ներբեռնելն անվճար էր, ինչն էլ օգնեց մեծ տարածում գտնել օգտատերերի շրջանում:
Mosaic 1.0-ի թողարկմամբ համաշխարհային ցանցը ծաղկում ապրեց՝ շարքային օգտատերերի շրջանում տարածվելու հաշվին ։ Բրաուզերի աշխատանքի ընթացքում ինտերնետը դադարեց լինել տեխնոլոգիա, որից օգտվում են միայն գիտնականները։
Ահա թե ինչ տեսք ուներ լեգենդար բրաուզերը. իր ժամանակաշրջանի համար այն ունեցել է առավել առաջադեմ ինտերֆեյսերից մեկը:
![](https://i1.wp.com/ittrend.am/wp-content/uploads/2020/04/%D0%91%D0%B5%D0%B7-%D0%BD%D0%B0%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F-17.jpg?w=640&ssl=1)
Mosaic-ի հիմքի վրա հետագայում ստեղծվեցին Netscape Navigator-ը եւ Internet Explorer-ը: Բրաուզերի զարգացումը դադարեց 1997թվականին , իսկ 1998թվականին արդեն ցանցում կար շուրջ 10 մլն կայք այն դեպքում, երբ 1995թվականին դրանց թիվն ընդամենը 10 000 էր։
Աղյուրը՝ ittrend.am