տուն Աշխարհ Ինչպես չվարակվել կորոնավիրուսով․ 7 կարևոր խորհուրդ փորձագետներից

Ինչպես չվարակվել կորոնավիրուսով․ 7 կարևոր խորհուրդ փորձագետներից

381
0

Առողջապահության աշխատակիցների կազմակերպության փորձագետները մամուլի ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացրել են կորոնավիրուսի տարածումը կանխելու 7 հրատապ խորհուրդ։

1․ Պահպանել իրազեկությունը
COVID-19-ի մասին ԶԼՄ-ներում առկա մեծ թվով տեղեկությունները կարող են հանգեցնել կորոնավիրուսի սպառնալիքի վերաբերյալ սխալ կամ ավելորդ արձագանքի: Միևնույն ժամանակ, զգալի թվով մարդիկ չեն հետաքրքրվում վարակիչ հիվանդությունով: Կարևոր է իմանալ, որ վիրուսը կարող է հայտնվել ցանկացած վայրում և ցանկացած պահի, և ճիշտ գործողությունների հիման վրա պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ:

2․ Իմանալ վիրուսների և մանրէների մասին

Վիրուսներն ու մանրէները տարբերվում են ախտանիշներով, մահացության և փոխանցման մակարդակով: Վիրուսի դեպքում, որի համար դեռ պատվաստանյութ չկա, ինչպիսին է նոր կորոնավիրուսը, վարակի փոխանցումը կանխել հնարավոր է ինքնամեկուսացմամբ: Այլ կերպ ասած, պետք է խուսափել օրգանիզմ վարակի ներթափանցումից և թույլ չտալ վարակված անձին այն տարածել, այսինքն ՝ վերացնել օդակաթիլային եղանակով դրա հնարավոր փոխանցումը, ինչպես նաև մարդու ֆիզիկական շփումը։

3. Իրացնել ամենօրյա սովորություններ, որոնք դադարեցնում են վարակի տարածումը

Վարակը կանխելու հիմնական սկզբունքները ձեռքերը ճիշտ լվանալն է և հազի ու փռշտալու ճիշտ վարվելաձև ընտրելը։ Եթե հնարավոր չէ լվանալ ձեռքերը, ապա պետք է դրանք մաքրել ալկոհոլային լուծույթներով կամ ալկոհոլային անձեռոցիկներով։ Մեկ այլ կանխարգելիչ միջոց է օբյեկտների և մակերեսների մանրէազերծումը։ Արդյունավետ է նաև իմունային համակարգի ամրապնդումը ճիշտ սննդակարգ ընդունելով։

4․ Տեղեկատվություն ստանալ վերջին տեխնոլոգիայի վերաբերյալ

Վերջերս նոր տեխնոլոգիաներ են ի հայտ եկել վարակը կանխելու համար։ Ալկոհոլով վիրուսների ու մանրէների ոչնչացումը միայն ժամանակավոր ազդեցություն է թողնում, բայց արդեն մշակվել են նոր ախտահանող նյութեր, որոնք կարող են պահպանել իրենց ախտահանման ազդեցությունը մի քանի օրով կամ նույնիսկ ամիսներ շարունակ: Շուկայում հայտնվել են նաև օդը մաքրող սարքեր և օդափոխման համակարգեր, որոնք շատ արդյունավետ են վիրուսներն ու մանրէները ոչնչացնելու համար:

5. Պահպանել զգոնությունը հիվանդության նկատմամբ

Ակնկալվում է, որ վարակիչ հիվանդությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը կնվազի, երբ կավարտվի COVID-19-ի տարածումը, բայց այս ամառ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ կմեկնեն Տոկիո՝ օլիմպիական և պարալիմպիկ խաղերին մասնակցելու: Քանի որ շատ վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են գրիպը, կարմրախտը, շարունակում են սպառնալիք մնալ այն տարածքներում, որտեղից այցելուները կգան Ճապոնիա՝ խաղերին մասնակցելու համար, այն երկրի համար կարևոր պահ է սկսելու լուրջ միջոցներ ձեռնարկել վարակների տարածումը կանխելու համար:

6․ Հիշել այլ ինֆեկցիոն հիվանդությունների մասին

Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նախաշեմին պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն նոր կորոնավիրուսի, նաև այլ վարակիչ հիվանդությունների վրա: Վարակման տարածման ռիսկը մեծանում է նաև բնական աղետների ժամանակ, ինչպիսիք են երկրաշարժերը, թայֆունները և ջրհեղեղները։

7. Ունենալ անհրաժեշտ ապրանքների պաշար

Վարակի տարածումից խուսափելու համար պետք է ունենալ անհրաժեշտ ապրանքների, պարագաների պաշար։ Դրանք են դիմակները, ախտահանիչները, օճառը, բերանի խնամքի միջոցները, թաց անձեռոցիկները (ալկոհոլ պարունակող): Սա հատկապես կարևոր է տարեցների, երեխաների և այն մարդկանց համար, ովքեր առավել խոցելի են։