տուն Հասարակություն Իրավական Ինչպես չկորցնել ձեր ֆեյսբուքյան էջը, եթե նույնիսկ օտարը ձեր գաղտնաբառն իմանա

Ինչպես չկորցնել ձեր ֆեյսբուքյան էջը, եթե նույնիսկ օտարը ձեր գաղտնաբառն իմանա

312
0

Յուրի Շմավոնյան անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրել է.

«Ինչպես չկորցնել ձեր ֆեյսբուքյան էջը, եթե նույնիսկ օտարը ձեր գաղտնաբառը իմանա

Քանի որ այս օրերին հակառակորդի կիբեր ոլորտի ներկայացուցիչները բավականին ակտիվացել են և կոտրել են հայկական շատ ֆեյսբուքյան հաշիվներ, ստորև ներկայացնում եմ, թե ինչպես բարձրացնել ձեր անձնական էջի անվտանգությունը:

Խորհուրդ է տրվում պարտադիր ակտիվացնել երկու փուլանի մուտքի ֆունկցիան:

Դրա համար անհրաժեշտ է.

1. Մտնել Настройки (Settings)
2. Այնուհետև Security and Login (Безопасность и вход)
3. Two-factor authentication բաժնում ընտրել Use two-factor authentication (Использовать двух-факторную аутентификацию)
4. Սեղմել Use Text Message (Использовать текстовые сообщения)

Այնտեղ լրացրեք ձեր հեռախոսահամարը, ստացեք հաղորդագրություն 6 թվանի կոդով, լրացրեք այն և սեղմեք պահպանել:

Դրանից հետո նույնիսկ եթե նույնիսկ որևէ մեկը իմանա ձեր գաղտնաբառը ու կփորձի մուտք գործել ձեր էջ, նրանից կպահանջվի 6 թվանի կոդ, որը կուղարկվի ձեր հեռախոսահամարին»: