տուն Լուրեր Բլոգ Ինչպես մարտի 1-ին, այսօր էլ իշխանությունները «իմ ու քո» են անում

Ինչպես մարտի 1-ին, այսօր էլ իշխանությունները «իմ ու քո» են անում

272
0

111_21«Ինչպես մարտի 1-ին, այսօր էլ իշխանությունները «իմ ու քո» են անում… Եթե հիշում եք, մարտի 1-ից հետո Քոչարյանն այցելեց հիվանդանոցներում գտնվող ոստիկաններին ու չայցելեց վիրավոր ցուցարարներին:
Ավելին, բացահայտ արհամարհանք դրսեւորելով, հատուկ ներկա գտնվեց զոհված ոստիկանի թաղմանը ու չմասնակցեց մյուս զոհերի թաղմանը… Սա մարտահրավեր էր ժողովրդին…

Հիմա էլ նույնն է, ոստիկանապետը այցելել է վիրավոր ոստիկաններին, իսկ ոչ ոստիկան 16-ամյա տղային այցելե՞լ է, որը գանգուղեղի վնասվածք է ստացել… Այդ մասին տեղեկություն չկա…

Սա խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները մանրախնդիր, քինախնդիր ու պուճուր մարդիկ են… Նրանք այդպես էլ չհասկացան, որ իշխանությունը բոլոր քաղաքացիների իշխանությունը պիտի լինի, ոչ թե ինչ-որ թայֆի, կամ այս ու այն խմբի…»

Արթուր Խեմչյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here