Կորոնավիրուսի տարածման պայմաններում բնակարանը պետք է օդափոխել օրական մոտ 20-30 րոպե 3-4 անգամ, հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Պեկինի կենտրոնի սանիտարական լուսավորության բաժնի մասնագետները, գրում է Ria.ru-ն։
Շինությունը պետք է առավոտյան օդափոխել անմիջապես աթնանալուց հետո, քանի որ սենյակում թթվածնի պարունակությունը նվազում է, իսկ մահճակալը մաքրելիս օդ են բարձրանում փոշու տիզեր եւ մաշկի մասնիկներ։
Բացի այդ, խորհուրդ է տրվում ճաշ պատրաստելու ժամանակ օդափոխել խոհանոցը։ Քնելուց առաջ սենյակի օդափոխումը կբարձրացնի թթվածնի պարունակությունը եւ դրական ազդեցություն կունենա քնի որակի վրա:
Փորձագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ ծխամշուշի, սառը անձրեւի և ուժեղ քամու ժամանակ տունն օդափոխվելուց, եղանակային նման պայմաններում օդ են բարձրացնում փոշին եւ աղտոտող նյութերը: