տուն Քաղաքական Միջազգային Ինչպես ճիշտ միզել` ընտանեկան վեճեր չառաջացնելու համար (տեսանյութ)

Ինչպես ճիշտ միզել` ընտանեկան վեճեր չառաջացնելու համար (տեսանյութ)

271
0

toilettv3

Ամերիկացի ֆիզիկոսներ Թոդ Թրեսքոթը և Ռենդի Հերդն անցկացրել են յուրահատուկ ուսումնասիրություն, որի նպատակն է խորհուրդներ տալ տղամարդկանց, թե ինչպես ճիշտ միզել: Գիտնականներն ասել են, որ այս մտահղացումն առաջացել է այն բանից հետո, երբ իրենց կանայք և մայրերն անընդհատ բողոքել են, որ տղամարդիկ զուգարան գնալու ժամանակ այն կեղտոտում են «անկառավարելի ցայտերի» պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գիտնականները եկել են եզրակացության, որ միզելիս ցայտերը նվազեցնելու համար անհրաժեշտ է նախ ունենալ լավ կահավորված զուգարաններ: Երկրորդը, նրանք խորհուրդ են տալիս տղամարդկանց շիթերն ուղղել զուգարանակոնքի ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց մակերսներին: Երրորդը, նրանց կարծիքով` անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է մոտ կանգնել զուգարանակոնքին, որպեսզի շիթից առանձին ցայտեր չառանձնանան: Եվ վերջում, պետք է այնպես անել, որ շիթի անկյունը ցածր լինի:

Գիտնականները կարծում են, որ հետևելով այս խորհուրդներին` հնարավոր կլինի խուսափել ընտանեկան վեճերից: Բայց գիտնականները չեն պատրաստվում սրանով ավարտել  աշխատանքը: Նրանք ուսումնասիրելու են զուգարանակոնքերի տարբեր տեսակներ՝ միզելն «ավելի անվնաս» դարձնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here