տուն Հասարակություն Ինչպես հասնել աշխատանքի, եթե կանգնած ուղեւոր չի լինելու. պարզաբանում

Ինչպես հասնել աշխատանքի, եթե կանգնած ուղեւոր չի լինելու. պարզաբանում

289
0

Պարետատունը հայտարարել է՝ հանրային տրանսպորտում, մետրոյում կանգնած ուղեւորներ չպետք է լինեն: Հարց է ծագում՝ եթե մեր երկրի տրանսպորտային  համակարգը վատ վիճակում է, վարորդները օրվա «պլանը» վճարելու համար ստիպված են նստելատեղերից շատ ուղեւոր վերցնել, արդյոք այս իրավիճակին կհարմարվեն:

Araratnews.am-ը զանգահարեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանին՝ պարզաբանում լսելու: Նա ասաց՝ ուղեւորները որոշակի դժվարություն կունենան, բայց պարետի որոշումը բխում է բոլորի շահերից:

Հովսեփ Կուբատյանը հիշեցրեց՝ հայտարարել են ավտոբուսների մրցույթ: «Մինչեւ նոր ավտոբուսները տեղ չհասնեն, մարդիկ մի փոքր դժվարություն կունենան»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Սոնա Դավթյան