Հայաստանի տարածքում հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մարդատարների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով