տուն Հասարակություն Ինչպես կազդի գույքահարկը բնակարանների գների վրա

Ինչպես կազդի գույքահարկը բնակարանների գների վրա

388
0

Արդյոք գույքահարկի բարձրացումը կազդի բնակարանների ու տների գների վրա: Araratnews.am-ի հետ զրույցում անշարժ գույքի ոլորտի մասնագետները գնանկում են կանխատեսում, եթե մայրաքաղաքի կենտրոնի բնակիչները որոշեն համատարած վաճառել բնակարանները: Ուսումնասիրելով անշարժ գույքի վաճառքի կայքերը` նկատեցինք, որ գույքահարկի օրենքի ընդունումից հետո որոշակի աշխուժացում կա` մայրաքաղաքի կենտրոնում ապրողները վաճառում են իրենց բնակարանը:

Անշարժ գույքի գործակալներից մի քանիսը դրական են համարում գույքահարկի բարձրացումը, քանի որ շենքերն ունեն պահպանման կարիք, իսկ դա քաղաքացիները չեն կարող անել:

Ի դեպ, բնակարանների գների իջեցում հնարավոր է լինի ոչ միայն գույքահարկի բարձրացման, այլեւ կորոնավիրուսի պատճառով: Ըստ անշարժ գույքի վաճառքով զբաղվողների` կորոնավիրուսի այս ամիսներին, երբ Հայաստանում արտակարգ դրություն է, երկիր գումար չի մտնում, արդեն նկատելի է նորակառույց բնակարանների որոշակի գնանկում` մոտավորապես 10 տոկոսով: Եթե մինչեւ աշուն պատվաստանյութը չհայտնաբերեն, դարձյալ կլինի գնանկում: Ընդ որում` կնվազի  դարձյալ նորակառույց բնակարանների գինը: Գործակալները վստահեցնում են` նորակառույց բնակարանների ներկայիս գինը բավական ուռճացված է: 1 քմ գուցե աշնանն արժենա 500-600 դոլար ներկայիս 850-1000 դոլարի փոխարեն:

Սոնա Դավթյան