ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ճանապարհներն ամենածանրաբեռնվածն են, և հաճախ օրվա ընթացքում ճանապարհների մի ուղղությունը միշտ խցանված է լինում։ Սովորաբար արվարձաններից դեպի քաղաքի կենտրոն ճանապարհները ծանրաբեռնված են լինում առավոտյան ժամերին, քանի որ շատերը շտապում են աշխատանքի, իսկ երեկոյան տուն շտապով ամերիկացիները՝ խցանում են ճանապարհը հակառակ ուղղությամբ։
Ծանրաբեռնված ուղղությունները բեռնաթափելու համար Սան Դիեգոյի իշխանությունները որոշել են օրվա ընթացքում այդ ուղղություններն ավելացնել մեկական շարքով՝ հատուկ մեքենայի միջոցով տեղափոխելով մայրուղու մեջտեղում շարված բետոնը արգելապատնեշները։