տուն Լուրեր Ինչպես է ուզում իշխանությունը փոխել ՍԴ կազմը. «Հրապարակ»

Ինչպես է ուզում իշխանությունը փոխել ՍԴ կազմը. «Հրապարակ»

103
0

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները: «Գործընթացը լինելու է ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»։ Ընտրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռ մարտ-ապրիլին։

ԿԸՀ գործունեության ծրագրի քննարկման ավարտին Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումներ անելու: Ապա 2-3 շաբաթ հետո գործընթացը մեկնարկեց՝ ԱԺ 3 խմբակցություններից աշխատանքային խումբ կազմվեց՝ ամեն ուժից 5-ական ներկայացուցչով, սակայն ընդամենը 1 հանդիպում կայացավ։ Հիմա կրկին վերսկսում են։ Փոփոխությունների հիմքում դրվելու է անցած տարի մշակված, բայց չընդունված հայեցակարգը, որտեղ առաջնայինը ռեյտինգայինից հրաժարվելն է և պարզ համամասնական ընտրակարգին անցնելը, նաև՝ անցողիկ շեմի իջեցումը․ կուսակցությունների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4, դաշինքների համար՝ 7-ի փոխարեն 6։ Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավի չափը։ Ի դեպ, ՔՊ վարչության վերջին նիստում ասվել է, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ՍԴ կազմը փոխել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here