տուն Հասարակություն Ինչպես է լուծվել Ստամբուլի օդնավակայանում գտնվող հայերի հարցը. պարզաբանում

Ինչպես է լուծվել Ստամբուլի օդնավակայանում գտնվող հայերի հարցը. պարզաբանում

261
0

Արդեն տեղեկացրել ենք, որ թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը չվերթները դադարեցնելու մասին: Պատճառը ֆինանսական խնդիրներն են, իսկ չեղարկման հետևանքով Ստամբուլի օդանավակայանում, ըստ որոշ տեղեկությունների, մնացել են բազմաթիվ հայաստանցիներ:

Araratnews.am-ի այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասում Երևան վերադառնալ ցանկացող հայերին, և արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում՝ օգնելու Թուրքիայում մնացած ՀՀ քաղաքացիներին, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց հետևյալը.

«Արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել թուրքական ավիաընկերության հետ և հավաստիացել, որ այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան: Մեզ ասացին նաև, որ որոշ քաղաքացիներ համաձայնել են Երևան վերադառնալ դեկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ երբ վերականգնվի Ստամբուլ-Երևան չվերթը»:

Բացի այդ, ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի, ՀՀ արտաքին գերատեսչությանը, հյուպատոսական ներկայացուցչությանը ՀՀ քաղաքացիներ չեն դիմել որևէ օժանդակության ակնկալիքով: Աննա Նաղդալյանը Araratnews.am-ին և այլ լրատվամիջոցներին հորդորեց ԱԳՆ-ի հետ կապ հաստատել և տեղեկացնել, եթե քաղաքացիները որոշեն նման խնդրանքով դիմել ԶԼՄ-ների միջոցով: