Ուկրաինական ճգնաժամն իր արտացոլումն է գտել նաև աշխարհի՝ Ռուսաստանի և նրա ղեկավար Վլադիմիր Պուտինի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա: Ամերիկյան Pew Research Center-ի վերլուծաբանների տվյալներով՝ հակամարտությունը ընդգծված բացասական ազդեցություն է ունեցել աշխարհի բնակիչների կարծիքի վրա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հարցման ենթարկելով 48643 չափահասների աշխարհի 44 երկրներում՝ սոցիոլոգները պարզել են, որ աշխարհի բնակչության միջինում 43%-ը բացասական կարծիք ունի Ռուսաստանի ու Պուտինի նկատմամբ: Սա այն դեպքում, երբ դրականորեն է արտահայտվել հարցվածների միայն 34% տոկոսը:
Հատկանշական է, որ վերջին 12 ամիսների ընթացքում դրական վերաբերմունքի կտրուկ անկում է գրանցվել Եվրոպայում, Ասիայում և ամերիկայան մայրցամաքում: Ամերիկյան վիճակագիրների տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև բերված աղյուսակներում՝