տուն Քաղաքական Միջազգային Ինչպես էր Յանուկովիչը փախչում իր առանձնատնից (տեսանյութ)

Ինչպես էր Յանուկովիչը փախչում իր առանձնատնից (տեսանյութ)

88
0

safe_image

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահն ու շրջապատը փախչում նախագահական նստավայրից, որը գտնվում է հայտնի Մեժիգորյեում։

Արտաքին տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բեռնատարներն ու ուղղաթիռները հեռանում նրա առանձնատնից։ Առայժմ հայտնի չէ, թե ուր են տեղափոխվել Յանուկովիչի իրերը։ Այս պահին նա գտնվում է Դոնեցկի շրջանում, սակայն չի կարողանում օգտագործել իր ինքնաթիռը, քանի որ սահմանապահները թույլ չեն տալիս դա անել։ Տեսանյութը ցուցադրել է ուկրաինական «5-րդ ալիքը»։

Բացի այդ, այս առանձնատան հարակից լճում հայտնաբերվել են հազարավոր փաստաթղթեր, որոնք Յանուկովիչը չի հասցրել ոչնչացնել։ Այժմ իրավապահներն ուսումնասիրում են այդ փաստաթղթերը, որոնք վկայում են հարյուր միլիոնավոր դոլարների հասնղո կոռուպցիոն դեպքերի մասին։