տուն Հասարակություն Ինչպես զերծ պահել մանկատան սաներին աղքատությունից. վարչապետ

Ինչպես զերծ պահել մանկատան սաներին աղքատությունից. վարչապետ

427
0

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ երեկ մանկատան սաներին բնակարանների 18 վկայական է տրվել: «Փորձում ենք հնարավորինս սեղմ ժամկետում այդ վկայականները տալ»,- մանրամասնեց փոխնախարարը:

Կառավարության ղեկավարն ասաց՝ երեկ տեսել է այդ ռեպորտաժը, որը շատ հուզիչ էր: «Մանկատան մի շարք շրջանավարտներ բազմազավակ հայրեր ու մայրեր են»,- տեղեկացրեց վարչապետը:

Նա նաև ասաց, որ պետք է այնպես անել, որ նրանք չհամալրեն աղքատ քաղաքացիների շարքերը: «Դրա համար պետք է ֆունդամենտալ հարց լուծել՝ մրցունակ կրթություն պետք է ստանան»,- մանրամասնեց  Նիկոլ Փաշինյանը: