Օտարերկրացիների համար Հարավային Կորեան հսկա երկնաքերների, համեղ սննդի եւ բազմադարյա ավանդույթների երկիր է։ Սակայն ինչ է թաքնված երկրի զբոսաշրջային կերպարի հետեւում։ Լուսանկարիչ Սիմ Կյու-դոնն իր կադրերում ցուցադրել է սեուլյան կյանքի հակառակ կողմը։
Երբ հարավկորեական լուսանկարիչ Սիմ Կյու-դոնը աշխատանքի համար տեղափոխվել է Սեուլ, սկսել է վարձով բնակարան փնտրել, որ ցանկալի է՝ էժան։ Նրան առաջարկել են 4 քմ մակերեսով բնակարան-բետոնե արկղիկ։ Այն կոչվում է գոշիվոն։ Այդպիսի սենյակում կա միայն մահճակալ ու սեղան, և վերջ։ Առաջընթացի մնացած ձեռքբերումներից՝ ցնցուղ, զուգարան, միկրոալիքային վառարան եւ այլն, ստիպված են օգտվել հարեւանների հետ։