Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առանձնազրույց են ունեցել ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողովի ժամանակ, սակայն այդ ամենը ֆիքսել են տեսախցիկները։
Համաշխարհային առաջնորդների զրույցի թեման եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի մամուլի ասուլիսի երկարատև լինելը դարձել է կատակի առիթ։ Այդ մասին ակներև է դառնում Power & Politics-ում հրապարակված տեսանյութում։
«Ոչ մեկը չի տալիս Դոնալդ Թրամփի անունը, բայց, ըստ ամենայնի, նրանք քննարկում են Սպիտակ տան ղեկավարի երկարաշունչ խոսքը՝ իր իսկ մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասված է տեսանյութին կից գրառման մեջ։
«Այ նոր հասկացա, թե ինչու եք ուշանում»,- ասել է Բորիս Ջոնսոնը Մակրոնին։
«Նա ուշացել է, քանի որ նրա իմպրովիզներով լեցուն մամուլի ասուլիսը տևեց 40 րոպե․․․ Օ, այո, այո, այո, նա հայտարարեց․․․»,- բազմանշանակ տոնով նշել է Ջասթին Թրյուդոն։
Համացանցում տարածված տեսանյութն ունեցել է հազարավոր ռեթվիթներ և հավանումներ, այդ մասին գրել են նույնիսկ արևմտյան լրատվամիջոցները։
.@JustinTrudeau, @EmmanuelMacron, @BorisJohnson and other VIPs shared a few words at a Buckingham Palace reception Tuesday. No one mentions @realDonaldTrump by name, but they seem to be discussing his lengthy impromptu press conferences from earlier in the day. (Video: Host Pool) pic.twitter.com/dVgj48rpOP
— Power & Politics (@PnPCBC) 3 декабря 2019 г.