Արդյոք մանկապարտեզ գնացող երեխաները պետք է իրենց հետ սնունդ տանեն: Այսօր այդ հարցին պատասխանեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ սնունդը կլինի նույն կերպ, ինչպես առաջ, կանոնների խստացում կլինի: «Մատակարարների հետ քննարկում է եղել, նոր ձեւաչափ ենք մշակել ու նոր կանոններ: Որոշ սննդատեսակների դեպքում փաթեթավորում ենք արել»,- մանրամասնեց փոխքաղաքապետը:
Փոխքաղաքապետը հորդորեց իրենց երեխաներին մանկապարտեզ տանելուց առաջ ջերմաչափում անել, իսկ խնամքը թողնել մանկապարտեզներին: Այսինքն՝ սնունդ տանել պետք չէ:
Նա տեղեկացրեց, որ մեկ ամսվա համար 160.000 դիմակ եւ մի քանի լիտր ալկոգել է պատվիրել քաղաքապետարանը: