Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այս պահին, թե ինչու պետք է այնտեղ լինենք, բազում պատասխաններ կարելի է հնչեցնել, սակայն միշտ չէ, որ բազմազանությունը ճաշակ կամ քանակ է ձևավորում: Դրա համար մեկ պատճառը բավական է՝ մեզ վրա կրակել են, ավելի ստույգ` մեր ազգի վրա, մեր ինքնության վրա են կրակել, մեր արժանապատվության վրա են կրակել ու հայտարարել, որ իրենք անբարոյական մոր տղերք են, այսպիսինն են…անբարոյական մոր զավակ լինելն անգամ չափանիշ չէ, այս դեպքում խնդիրը բ …-ի տղություն անելով ապրելն է, իսկ վերջին հանրահայտ ելույթով էլ մեզ ասացին՝ եթե դուք էլ ժողովուրդ եք, եկեք, տեր դարձեք ձեր արժանապատվությանը, ասացին՝ չեք կարող, երբ, ինչքան ուզենք 5000-ով կառնենք, ասացին՝ դուք անտարբեր եք, ուրեմն դուք իրավունք չունեք մարդու պես ապրելու, ասացին դուք ձեր ընկերների ու հարազատների գերեզմանն էլ չեք հարգում, ձեր երեխաների ապագան էլ չեք հարգում… հա՛ , ասում են, մենք էսպես ենք ապրելու, իսկ դուք տղամարդ չեք, որ մեզ արժանի հակահարված տաք, ազգ չեք, ժողովուրդ չեք, համախմբվել չգիտեք, ու ցավով պիտի արձանագրեմ՝ 2008 թվականից այս կողմ ժողովրդի վրա կրակողներն, իրենց տրամաբանության մեջ, ճիշտ են: Ահա թե ինչու, մարտի 1-ին իրեն հարգող մարդը կլինի Ազատության հրապարակում, դեն կշպրտի բոլոր աշխարհաքաղաքական տերերին ու կգա բավարարելու Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ տղամարդ փնտրելու պահանջը: Մենք ազատամարտիկներով Ժամը 13:00-ին կլինենք Սարյանի պուրակում ու կսպասենք ժողովրդի համախմբմանը, որպեսզի անշեղորեն իրագործենք ձայն բազմացի պահանջը…
Բայց, պիտի գաք, հարազատնե՛րս…
Մեզ՝ 88-ի տղերքիս համար կուսակցություն չկա, այդ օրը կուսակցականացնողը արջի ծառայություն է մատուցում սեփական ժողովրդին և ջուր լցնում քոչարյանասերժական հանցախմբի ջրաղացին…