տուն Լուրեր Ինչու չի աջակցում Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին

Ինչու չի աջակցում Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին

187
0

DSC_0244

 Այսօր ԱԺ-ում  լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել են, թե ինչու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կերպ չի արձագանքում Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած հայտնի դեպքին, նույնիսկ նրա խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն չի տալիս, ինչու՞ գոնե մի խոսքով չի հայտնում իր աջակցությունը, չէ, որ ժամանակին հայտնի դերասանը կանգնեց հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։

Զարուհի Փոստանջյանը  հարցի ձևակերպումը կոռեկտ չի համարել, քանի որ, ըստ նրա, այնպես չէ, որ եթե ժամանակին մեկը մյուսին աջակցում է, ապա պետք է նման ձևով պատասխան տան։ «Աջակցությունը պետք է լինի բարոյականության սկզբունքների հիման վրա։ Որպես բարոյական մարդ, իհարկե, պարոն Հովհաննիսյանն աջակցում է, որովհետև մենք դիտարկում ենք նրա նախնական կալանքի ապօրինությունը»,- ասել է պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը Վարդան Պետրոսյանի դեպքը համեմատել է Մոսկվայում կալանքի ենթարկված Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածի հետ, երբ դեռ վերջինս չապաքինված՝ նրան կալանավորեցին։

«Իսկ աջակցության վերաբերյալ ի՞նչ պետք է արվի, մենք որոշում կայացնող չենք, դատարան չենք, որ մերժեինք, բայց գնահատում ենք որպես ապօրինություն»,- եզրափակել է Զարուհի Փոստանջյանը։

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here