տուն Քաղաքական Ինչու է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ազատվել աշխատանքից

Ինչու է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ազատվել աշխատանքից

415
0

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Երևանի քաղաքապետարանից լուրը հաստատել են` նշելով, որ Մհրյանն ազատվել է  սեփական դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Ըստ տեղեկությունների` Հայկ Մհրյանն աշխատանքի է անցնելու Ոստիկանությունում։

Նշենք, որ Հայկ Մհրյանը մինչ Նոր Նորքի թաղապետի պաշտոնը ստանձնելը եղել է Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը։