Ինչպես ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել էր, դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մի քանի օր առաջ դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին, մինչդեռ մինչ այս պահը ՄԻՊ-ի գրասենյակից ոչ մի արձագանք չի եղել:
Ինչով է պայմանավորված այդ լռությունը՝ Araratnews-ի թղթակիցը փորձեց պարզել ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից։
«Դիմումին պատասխանելու սահմանված ժամկետը տասն օր է, որի ընթացքում իրավաբանը պետք է դիմումն ուսումնասիրի, համապատասխան գրություններ ուղարկի, եթե անհրաժեշտ է՝ գործընթաց սկսի, որ ինչ-որ արդյունք լինի, որ ինչ-որ պատասխան գնա այդ դիմումին. օրենքով այդպես է սահմանված: Ես կարծում եմ, որ երկուշաբթի օրը կլինի որևէ արձագաքն, և կկապվենք փաստաբանի հետ»,- պարզաբանեց ՄԻՊ մամլո խոսնակը:
Էմմա Պալյան