տուն Հասարակություն Առողջապահություն Ինչու է կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել

Ինչու է կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել

247
0

Կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ ավելացումը եւ մահացության ռեկորդային աճը Չինաստանի Խուբեյ քաղաքի իշխանությունները բացատրել են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ,- տեղեկացնում է РИА «Новости»ն` հղում անելով չինական առողջապահական մարմիններին։

Նրանց տվյալներով`գրանցված վարակվածության դեպքերի եւ մահացությունների ընդհանուր թիվը ներառել է նոր մեթոդով հետազոտված քաղաքացիներին։ Նշվում է, որ բժիշկները  շատ հիվանդների ախտորոշումներ վերանայել են։

Փետրվարի 13-ին Խուբեյում կորոնավիրուսից մահացել է 242 մարդ, իսկ նոր վարակվածների թիվն ավելացել՝ 14840-ով։

Այս պահի դրությամբ Covid-2019 նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 1369 մարդ, վարակված են 60378-ը, առողջացել են 6067 հոգի։