Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ շուտով Երևանում, ավելի կոնկրետ Նոր Նորքի զանգվածերից մեկում, լրագրողներին նվիրված հուշարձան է տեղադրվելու: Տեղադրվելու է Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Արձանը կանգնեցվելու է ի պատիվ Արցախյան հերոսամարտում մասնագիտական պարտականությունները կատարած լրագրողների:
Հետաքրքիրն այն է, որ իրենց հայրենիքին ծառայած լրագրողներին նվիրված արձանը կանգնեցվելու է Երևանի ծայրամասում, իսկ բոլշեւիկ Միկոյանի արձանը՝ Երևանի կենտրոնում, եւ ինչու է լրագրողի արձանը դրվելու մասնավոր ֆինանսավորմամբ, այլ ոչ թե պետական: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը araratnews.am-ը կփորձի ստանալ առաջիկայում համապատասխան մարմիններից: