տուն Հասարակություն Ինչու են 1000-ից ավելի հայկական բեռնատարները Վերին Լարսում մնացել

Ինչու են 1000-ից ավելի հայկական բեռնատարները Վերին Լարսում մնացել

292
0

Արդեն մի քանի օր է, որ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել  են ռուս– վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բեռնատարների վարորդները նշում են, որ հայկական բեռնատարների վարորդներին մինչև 100.000 ռուբլի տուգանում են։

Մասնավորապես սահմանապահները նշում են, որ հայկական բեռնատարները գերբեռնված են, և միայն տուգանքը վճարելու դեպքում կարող են անցնել սահմանը։

Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ պարզելու, թե ինչու են մեր վարորդները Լարսում խնդիրների առաջ կանգնել, և արդյոք հայկական կողմը ինչ-որ քայլեր կարո՞ղ է ձեռնարկել։

Նախարարությունից հաստատեցին լուրը, որ բեռնատարները սահմանից այս կողմ չեն կարողանում անցնել՝ տեղեկացնելով, որ խնդիրը վրացական կողմի հետ է՝ փաստաթղթերի և վերջին փոփոխությունների հետ կապված։

Նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանը նշեց, որ դեռ ճշտում են՝ ինչ է կատարվում այնտեղ՝ խոստանալով ավելի ուշ մանրամասներ հայտնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here