տուն Տնտեսական Ինչու են շատանում արհեստական անհարթությունները երթևեկելի հատվածներում

Ինչու են շատանում արհեստական անհարթությունները երթևեկելի հատվածներում

373
0

Քաղաքի երթևեկելի շատ հատվածներում, Հրազդան գետի ափին արհեստական անհարթություններ են ավելացել, որոնք նշանակալի վնաս կարող են հասցնել ավտոմեքենաներին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ արհեստական անհարթություններ փողոցների երթևեկելի հատվածներում տեղադրվում են հատկապես այն մասերում, որոնց մոտ շինարարություն է գնում: Բակերում նման անհարթություններ ստեղծել են բնակիչները, և եթե դժգոհություն է լինում, քաղաքապետարանը վերացնում է դրանք:

Հրազդան գետի ափի արհեստական թեքահարթակները նորմատիվների շրջանակում են և տեղադրվել են, քանի որ այդ հատվածներում ճանապարհների բարեկարգման հետևանքով վարորդները շատ արագ էին սկսել գնալ` պատճառ դառնալով վթարների ավելացման: Բացի այդ` տարածքում հանգստացող մարդիկ կան և  արհեստական անհարթություններ տեղադրելու թույլտվություն տալու նրանց խնդրանքը քաղաքապետարանը բավարարել է:

Ա. Մարտիրոսյանն արձագանքեց, որ Հրազդանի ափին կարելի էր տեղադրել մինչև 40 կմ/ժ արագություն բացելուն հարմարեցված անհարթություններ, ոչ թե 5-10 կմ/ժ արագություն թույլատրողներ, որոնք նախատեսված են դեսպանատների դիմաց տեղադրելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here