ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին:
Ըստ նախկին նախարարի՝ դա լուրջ խնդիր է։ Նա մատնանշել է, որ այդկերպ մի կողմից ապահովվում է հավասարակշռությունը, մյուս կողմից խախտվում է բալանսը: Վաղարշակ Հարությունանի համոզմամբ, ՀԱՊԿ-ի դեպքում պետք է անշեղորեն գործի հետևյալ օրենք-սկզբունքը՝ որևէ երկրի սպառնալիքը սպառնալիք է բոլոր պետությունների համար:
«ՀԱՊԿ անդամ պետությունները չպետք է գործեն և անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ»,- ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը։