տուն Տնտեսական Գյուղատնտեսություն Ինչու բյուջեով չի ֆինանսավորվում 10 միլիոն ծառերի տունկը. պարզաբանում է նախարարը

Ինչու բյուջեով չի ֆինանսավորվում 10 միլիոն ծառերի տունկը. պարզաբանում է նախարարը

289
0

Բյուջե-2020-ի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահագություն հայտնեց առ այն, որ նախագծում որևէ տող չկա 10 մլն ծառ տնկելու հայտարարության ու դրա ֆինանսավորման մասին:

Ի պատասխան, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իսկապես, ներկայացվող բյուջեում որևէ հիշատակում չկա 2020 թվականին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին: Այդուհանդերձ, ըստ նախարարի, այդ ծրագիրը անտառվերականգնման նախագծի մի մասն է, իսկ պետական բյուջեով ընդհանուր առմամբ անտառվերականգման աշխատանքների համար նախատեսված է $1 մլն։

«Ենթադրում եմ, որ ծրագիրը լինելու է համահայկական, սակայն բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին»,-մանրամասնեց Էրիկ Գրիգորյանը։ Չհաջողելու դեպքում, կարող եք մեղադրել, հավելեց գերատեսչության ղեկավարը: