Սինգապուրում, որը կորոնավիրուսի բռնկման առաջին երկրներից էր, հետախույզները հետևում են պոտենցիալ դրական դեպքերին՝ փորձելով վիրուսից մեկ քայլ առաջ անցել: Ահա այս վերտառությամբ BBC-ն սկսում է կորոնավիրուսի դեմ պայքարի Սինգապուրի փորձին նվիրված հոդվածը:
Հունվարի կեսերին Չինաստանի Գուանսի քաղաքից 20 զբոսաշրջիկների խումբ ժամանել էր Սինգապուր՝ չինական Նոր տարին տոնելու նպատակով: Նրանք այցելել էին երկրի ամենատպավորիչ տեսարժան վայրերը:
Զբոսաշրջիկները նաև այցելել էին ավանդական, չինական բժշկական խանութ, որտեղ վաճառվում է կոկորդիլոսի յուղ ու բուսական արտադրանք: Խանութը հայտնի է մայրցամաքային զբոսաշրջիկների շրջանում:
Նրանց սպասարկել էր իր գործին նվիրված մի վաճառողուհի, որը հաճախորդներին սիրով ներկայացնում էր տարատեսակ ապրանքներ: Նույնիսկ բուսական ծագմամբ դեղորայքային յուղով նրանց ձեռքերն էր մերսում:
Չինական խումբն ավարտեց շրջայցն ու գնաց տուն:
Բայց նրանք իրենց հետևից ինչ-որ բան էին թողել:
Բժշկական խանութը
Սինգապուրի 18 կորոնավիրուսային դեպքերը հայտնաբերվել էին միայն մայրցամաքային Չինաստանից ժամանածների մոտ:
Բայց փետրվարի 4-ին Սինգապուրի կառավարությունը հայտնեց, որ վիրուսը տարածվել է տեղի համայնքի ներկայացուցիչների մոտ: Եվ «Yong Thai Hang» չինական բժշկության խանութը վիրուսի առաջին կլաստերն էր. խանութի խանդավառ վաճառողուհին հիվանդ է:
Տուրիստական խմբի գնումներից հետո ինը հոգի վարակվեցին՝ ներառյալ վաճառողուհու ամուսինը, վեց ամսական երեխան և նրանց Ինդոնեզիայի տան աշխատողը: երկու այլ աշխատակիցներ նույնպես վարակվել էին վիրուսով:
Նրանք այժմ առողջացել են, բայց սա կարող էր ավելի վատ սցենար ունենալ, եթե Սինգապուրը չկիրառեր համապարփակ և ընդլայնված շփման հետաձգման ծրագիրը, որի միջոցով նախքան վիրուսի տարածումը՝ մարդկանց միջև սերտ շփումը կանխարգելվեց: Կորոնավիրուսով վարակված անխտիր բոլոր անձանց Սինգապուրը պահել է հիվանդանոցներում և թույլ չի տվել շփվել այլոց հետ:
«Մենք կունենայինք նույն արդյունքը, ինչ Ուհանը»,- նշել է Լեոնգ Հո Նամը՝ Սինգապուրի «Էլիզաբեթ Նովենա լեռան» հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների մասնագետն ու Սինգապուրի կառավարության խորհրդականը:
«Հիվանդանոցները ծանրաբեռնված կլինեին»,- ընդգծել է մասնագետը:
Մարտի 16-ի դրությամբ Սինգապուրը հաստատեց վարակի 243 դեպք. մահվան դեպքեր չէին գրանցվել: Այդ մարդկանց մոտ 40%-ին առողջապահության նախարարությունն ասում էր, որ անհրաժեշտ է ստուգվել և մեկուսանալ:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս ոստիկանությունը կապ է հաստատել 6000 մարդու հետ՝ ղեկավարվելով հետաքննությամբ ու աշխատանքային, պահպանողական բնույթ կրող, ինտենսիվ, դեդեկտիվ աշխատելաոճով, որը հաճախ սկսվում էր պարզ հեռախոսազանգից:
Հեռախոսազանգ՝ օտարականից
Սա այն կանչերից էր, որն արևային շաբաթ օրը՝ կեսօրին, իր խորովածը վայելող՝ յոգայի բրիտանացի ուսուցիչ Մելիսային ստիպեց հասկանալ, որ ինքը կորոնավիրուսի վտանգի տակ է:
«Դա սյուրռեալիստական էր»,- ասում է նա՝ նկարագրելով այն պահը, երբ մի անծանոթ հեռախոսահամար հայտնվել էր իր բջջայինին:
«Նրանք հարցրին՝ չորեքշաբթի օրը ժամը 18:47-ին տաքսու մե՞ջ եք եղել: Դա շատ ճշգրիտ էր: Կարծում եմ ՝ մի փոքր խուճապի մատնվեցի, չէի կարողանում մտածել»,- նշել է յոգայի ուսուցիչը:
Մելիսան, ի վերջո, հիշել է, որ ինքն տաքսիում էր և ավելի ուշ, երբ նայեց իր տաքսու հավելվածի ծրագրին, հասկացավ, որ դա ընդամենը 6 րոպեանոց ուղևորություն էր:
Մինչ օրս նա չգիտի՝ դա վարորդն է, թե մեկ այլ ուղևոր, որից վարակվել է:
Նա միայն գիտի, որ իրեն զանգահարել էր Սինգապուրի առողջապահության նախարարության աշխատակիցը և ասել, որ ինքը պետք է տանը մնա և ինքնամեկուսացվի:
Հաջորդ օրը Մելիսան պարզում է, թե որքան լուրջ են տրամադրված պաշտոնյաները: Երեք հոգի, որոնք բաճկոններով ու վիրաբուժական դիմակներով էին, թակում են նրա բնակարանի դուռը:
«Դա մի փոքր ֆիլմից դուրս էր: Նրանք ինձ պայմանագիր տվեցին, որտեղ սահմանվում էր կարանտինային կարգը: Այնտեղ ասվում էր, որ ես չեմ կարող տնից դուրս գալ՝ հակառակ դեպքում ինձ տուգանքն ու բանտն էին սպասվում: Դա օրինական փաստաթուղթ էր: Նրանք շատ պարզ հասկացրին, որ տնից դուրս գալ չեմ կարող»,- պատմել է Մելիսան:
Երկու շաբաթ անց Մելիսայի մոտ Covid-19-ի որևէ ախտանիշ չի հայտնաբերվել: Եվ նա կարող էր տնից դուրս գալ:
Սինգապուրն աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է. այնտեղ ամեն քառակուսի կիլոմետրում մոտ 8000 հոգի է ապրում: Հետևաբար, վարակակիրը կարող էր արագ տարածել հիվանդությունը:
Տնտեսական ու առողջապահական ծառայությունների ծանրաբեռնվածության մակարդակը կարող է հսկայական լինել: Սինգապուրը փոքր ընտրություն ուներ, բայց փորձեց գտնել ու մեկուսացնել բոլորին:
Հետախույզները՝ որպես խճանկար հավաքողներ
Էդվին Ֆիլիպը Սինգապուրի գլխավոր հիվանդանոցի 3 մասնագետներից է, ովքեր հիվանդի հետ շփված մարդկանց տվյալերն են հավաքագրում:
Նրա թիմն առաջինն է, որ զրուցում է հիվանդների հետ, երբ նրանք հիվանդանոց են գալիս՝ պարզելու, թե ում հետ են շփվել և որտեղ են եղել: Նրանք այդ կարևոր տեղեկատվությունը փոխանցում են առողջապահության նախարարության աշխատողներին, ովքեր շարունակում են գործընթացը:
«Առանց այս առաջին կտորի ոչինչ հնարավոր չէ պարզել: Սա մի խճանկար է, որի բոլոր կտորներն անհրաժեշտ է իրար միացնել»,- նշել է նա:
Հաճախ հետախույզների թիմերը բախվում են տեղեկատվության հավաքագրման մարտահրավերներին. որոշ հիվանդներ, օրինակ, շատ թույլ են՝ հարցերին պատասխանելու համար, և սա նրանց աշխատանքը բարդացնում է:
Ոստիկանությունն ու առողջապահության նախարարությունը տեղեկատվության փոխանակման համար ամենօրյա տեսահանդիպումներ են անցկացնում:
Միջին հաշվով 30-50 սպա ամեն օր աշխատում է շփման հետագծով, երբեմն նրանց թիվը 100-ի է հասնում:
Ժամանակ առ ժամանակ սպաները նաև դիմում են քրեական հետախուզության բաժանմունքի, թմրամիջոցների բյուրոյի և ոստիկանության հետախուզական ծառայությունների օգնությանը:
Նրանք օգտագործում են CCTV կադրերը, տվյալների վիզուալացումն ու հետաքննությունը`իրենց գործընկերներին օգնելու համար գտնել այն անձանց, որոնց ինքնությունը հայտնի չէ, օրինակ`տաքսու ուղևորներ, ովքեր որ կանխիկ են վճարել:
Օլյա Շահինյան