տուն Լուրեր Ինչու՞ են քանդվել եզդիական գերեզմանները (տեսանյութ)

Ինչու՞ են քանդվել եզդիական գերեզմանները (տեսանյութ)

396
0

Երեկ տարածված տեղեկատվության համաձայն, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի եզդիական գերեզմանատունը քանդվել է: Լրատվամիջոցներից մեկին դիմած եզդի գյուղացին ասել էր, որ գերեզմանատունը, որը ավելի քան մեկ դարի պատմություն ունի, քանդվել է գործարար Սերյոժա Գրիգորյանի կողմից, քանի որ այն խանգարել է նրա խաղողի այգում աշխատանքներ իրականացնելուն:

Դեպքը տեղի է ունեցել վեց ամիս առաջ, և երբ եզդի գյուղացին դիմել է գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանին` գերեզմանները վերականգնվել են, սակայն եզդի գյուղացին նկատում է, որ տարածքն ամբողջությամբ հաթեցված է եղել, և գերեզմանները հիմա  ոչ թե վերականգնվել են, այլ ուղղակի քարեր ու թմբեր են շարվել, ուստի չի կարելի ասել, թե տվյալ թմբերն են հենց գերեզմանները։

«Սխալը մենք էինք, էն ժամանակ, երբ ամեն ինչ հողին էր հավասարացված, և տարածքը ուղղակի հարթեցված էր, էդ ժամանակ պետք է դիմեինք լրագրողներին ու նկարեինք տարածքը, որ հիմա հասկանալի լիներ, թե ինչ ա իրականում կատարվել»,- ասաց եզդի գյուղացին` հավելելով՝ թող գերեզմաններին ձեռք չտան, ու կապ չունի, թե քանի տարվա են դրանք:

Գյուղապետ Անդրանիկ Պողոսյանն ասաց, որ տրակտորով աշխատանքներ իրականացնելիս մի քանի գերեզմաններ վնասվել են, սակայն դրանք հետագայում վերականգնվել են։ «Ոչ ոք չի ասում, որ գերեզման չի քանդվել, բայց էդ գերեզմանները վերականգնվել են, և հիմա էլ եթե դեռ կան գերեզմաններ, որ չեն վերականգնվել, թող ձյունը հալվի՝ կվերականգնենք»,- ասաց Անդրանիկ Պողոսյանը:

Դեպքի վայր էր եկել նաև գործարար Սերյոժա Գրիգորյանի որդին, որը ընդհանրապես հերքում էր, թե գերեզման է քանդվել, և վստահեցնում էր, որ անգամ գյուղի եզդիները չգիտեն, թե քանի մարդ կա այդտեղ թաղված:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here