տուն Քաղաքական Հայաստան Ինչով է գրավել Հայաստանը ռուսներին

Ինչով է գրավել Հայաստանը ռուսներին

407
0

Ուղևորությունների պլանավորման OneTwoTrip ծառայությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ այս տարի նախընտրել են ամառային հանգիստն անցկացնել ռուսները:

Պարզվում է, որ արտագնա տոմսերի ավելի քան 10 տոկոսն ամրագրվել է Հայաստան այցելության համար: Ռուսաստանի քաղաքացիների համար մեր երկիրը գրավիչ է մատչելի գների և տուրիստական կազմակերպությունների և սպասարկող անձնակազմի ռուսալեզու լինելու, ինչպես նաև բարեհամբույր վերաբերմունքի համար:

Ըստ նույն վիճակագրության՝ երկրորդ և երրորդ տեղում են համապատասխանաբար Իտալիան և Իսպանիան: Դեպի Թուրքիա ուղևորությունների տոկոսը 6,2 է, հատկապես նախընտրելի է Անթալիան:

Հետաքրքրական է, որ ռուսների համար հետզհետե ոչ գրավիչ են դառնում ԱՄՆ, Բելգիա և Ճապոնիա ուղևորությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here