տուն Հասարակություն Իրավական Ինչո՞ւ է ոստիկանապետի պաշտոնակատարը զանգահարել պատգամավորին

Ինչո՞ւ է ոստիկանապետի պաշտոնակատարը զանգահարել պատգամավորին

331
0

Նախորդ շաբաթ գրել էինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի հայելին կոտրելու մասին: Պատգամավորն ասել էր՝ ոչ մի բան չեն գողացել մեքենայից: 

Օրենսդիր մարմնի անդամն ասել էր՝ կարծում է՝ սա հետապնդում է իր հանդեպ, քանի որ մեքենան կոտրել են 2-րդ անգամ: 

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որից տեղեկանում ենք՝  հայտնաբերվել են կասկածյալները՝ 39-ամյա Էրիկ Եսայանը եւ 30-ամյա Հարություն Մուրադյանը, որոնց բաց են թողել: Նրանք մեքենայից գողացել էին նաև պայուսակ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկը «Սիրահարների այգու» հարևանությամբ օգոստոս, հոկտեմբեր ամիսներին, նույն եղանակով, կատարել է մի շարք այլ գողություններ՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։

Araratnews.am-ը զանգահարեց պատգամավորին տեղեկանալու, թե ինչ պայուսակի մասին է խոսքը, եթե ասում էր՝ ոչ մի բան չեն գողացել: 

Պարզվեց՝ պատգամավորը գողերին հայտնաբերելու մասին առաջին անգամ մեզանից լսեց, ապա ասաց. «Մենք այդ ժամանակ չէինք հիշում՝ պայուսակ եղել է մեքենայի մեջ: Փոքրիկ, դատարկ  պայուսակ եղել է, որի մեջ կային այցեքարտեր: Գողերը դատարկել են պայուսակը, որի մեջ գումար չի եղել, այցեքարտներն էլ շպրտել են»:

Քրիստինե Պողոսյանին նաև հարցրինք՝ հիմա համոզվե՞ց, որ իրեն չեն հետապնդում, քանի որ տեղի ունեցածն ընդամենը գողություն է։ Պատգամավորը վստահում է ոստիկանությանը. «Ոստիկանությունն ինձ հավաստիացնում է՝ չեն հետապնդում ինձ: Հակված եմ հավատալ: Եթե վտանգ լիներ, ապա ոստիկանապետը, որը երեկ զանգահարել էր ինձ այս գործով, կասեր»,- ավարտեց իր խոսքը օրենսդիր մարմնի անդամը: 

 

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here