Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնում է ArmLur.am-ը՝ հղում անելով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը հստակ պատճառներ չի նշում, բացի այն, որ վերջին շրջանում Իջևան համայնքի շուրջ տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես, կապված անտառահատումների, դրանց արգելքի և հաջորդող բողոքի ակցիաների հետ: