Ինչի համար են կանգառներում փակցված էլեկտրոնային վահանակները, եթե դրանցում գրվում է միայն «ժամանում» և «ժամանակին»: Այս հարցն այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ուղղել է Տարոն Մարգարյանին: Բախշյանի խոսքով` Իսահակյանի արձանի մետ էլ նախատեսված էր վահանակ, սակայն չկա, իսկ որոշ տեղերում էլ դրված է, սակայն ընդհանրապես չի աշխատում:
«Դուք իրավացի եք, մենք տեղադրել ենք չվացուցակները, բայց տրանսպորտի ոչ բավարար քանակության պատճառով դրանք չեն կարող նորմալ աշխատել: Այն 24 երթուղիները, որոնց մրցույթը հայտարարված էր, չեն կայացել: Երբ որ շարժակազմը քիչ է լինում, չվացուցակը չի կարող գործել»,- պատասխանեց Տ. Մարգարյանը: