Ամերիկացի գիտնականների իրականացրած մի հետազոտություն հաստատել է շատ կանանց կասկածները` տղամարդը կնոջը հանդիպելիս առաջինը հետաքրքրվում է նրա բարեմասնություններով, ապա նոր դեմքով: Այս մասին գրում է Springer-ը:
Հետազոտությունն անցկացրել է ԱՄՆ-ի Նեբրասկա-Լինքոլն համալսարանի հետազոտողների խումբը, իսկ փորձին մասնակցել է 36 տղամարդ: Գիտնականները հետևել են տղամարդու հայացքին հատուկ սարքերի միջոցով և հաստատել կանանց կասկածները: Տղամարդը գեղեցիկ կանանց լուսանկարները դիտելիս տարբեր կերպ է արձագանքել` կապված նրանց համամասնությունների չափերի հետ:
Գիտնականներն այս փորձում ներգրավվել են նաև կանանց, որոնք նույն կերպ են արձագանքել նույն սեռի ներկայացուցիչների բարեմասնությունների մասին` շատ հաճախ ուշադրություն չդարձնելով նրանց դեմքի գեղեցկությանը: