Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով ԲՀԿ գործունեությանը գրել էր. «Թերեւս փետրվարի 18-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը, որի ժամանակ նախատեսվում են կառուցվածքային եւ կառավարման մեխանիզմների փոփոխություններ: Մասնավորապես ասվում է, որ կուսակցությունը կորդեգրի առավել ընդդիմադիր գործելաոճ, կներդրվի «արագ արձագանքման» խմբերի համակարգը, որը հետամուտ կլինի մարդկանց ամենօրյա խնդիրներին»:
Թերթի հրապարակած տեղեկությունը, որ տեղի է ունենալու համագումար, AraratNews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ ասելով.«Այո, ԲՀԿ-ն պատրաստվում է համագումար անցնկացնել: Համագումարի նպատակը կուսակցության գործունեության կատարելագործումն է: Դա՝ որպես նպատակ, ինչին էլ կհետևեն որոշակի տրանսֆորմացիաներ»,-ասաց Տիգրան Ուրիխանյանըˋ չցանկանալով մեկնաբանել այն միքտը, որ կուսակցությունը այս համագումարից հետո ավելի ընդդիմադիր դիրք է բռնելու: