ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է վեր լինի ազգային մշակութային և սոցիալական ավանդույթներից։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
«Ինձ չի հետաքրքրում, թե դուք ինչ մշակույթի կրող եք։ Անմարդկային վերաբերմունքը մնում է անմարդկային վերաբերմունք, իսկ նախապաշարմունքները՝ նախապաշարմունքներ», — ասել է Ջո Բայդենը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների հետ հանդիպման ժամանակ։ Բայդենի խոսքերով՝ ԱՄՆ բոլոր կառավարական կառույցները հրահանգ են ստացել աջակցելու նույնասեռականների իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում։
Ըստ Բայդենի՝ «բոլոր այն երկրները, որոնք չեն պաշտպանում ԼԳԲՏ համայնքների իրավունքները պետք է գին վճարեն անմարդկային վերաբերմունքի համար»։