տուն Սպորտ Ինձ մինչև մրցաշրջանի սկիզբը մի փոքր ժամանակ է պետք. Լևանդովսկի

Ինձ մինչև մրցաշրջանի սկիզբը մի փոքր ժամանակ է պետք. Լևանդովսկի

74
0

rsz_1659585382-robert-lewandowski-f6jqovcfxzusg3afef

Մյունխենի «Բավարիայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, ով ստուգողական խաղերում 3 գնդակ է հեղինակել, նշել է, որ արդեն լավ փոխըմբռնման է հասել իր նոր թիմակիցների հետ: Այս մասին փոխանցում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Սակայն, «Բորուսիայի» նախկին հարձակվողի խոսքերով, մինչև մրցաշրջանի սկիզբը նա դեռ ժամանակ ունի, որպեսզի ավելի լավ լեզու գտնի կոլեկտիվի հետ:

«Առաջին իսկ օրը ես գործընկերներիս հետ լիակատար փոխըմբռնման հասա: Յուրաքանչյուր մարզման և ստուգողական հանդիպման հետ ես ինձ ավելի լավ եմ զգում: Ինձ մի փոքր ժամանակ է պետք, մինչև մրցաշրջանի սկիզբը մենք այդ ժամանակն ունենք», — նշել է 25-ամյա լեհ ֆուտբոլիստը: