տուն Սպորտ Ինձ համար հայրենիք եմ համարում Հայաստանը. Ռոման Բերեզովսկի

Ինձ համար հայրենիք եմ համարում Հայաստանը. Ռոման Բերեզովսկի

392
0

big_bf6ce49508299ec57c57621a9f374978

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել Sport-Express-ին, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

-Գո՞հ եք, որ պաշտպանում եք հենց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը:

— Իսկ դուք ինչ եք կարծում, եթե ես արդեն 18 տարի խաղում եմ Հայաստանի հավաքականում: Իհարկել ցավում եմ, որ այս ընթացքում չկարողացա մասնակցել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին, այլ մասնակցեցի միայն որակավորման փուլերին: Սակայն տեսնում եմ, որ ժամանակի ընթացքում մեր հավաքականն առաջադիմում է, այնտեղ աստղեր են հայտնվել: Դարպասում կանգնած հետևել Մխիթարյանի և Մովսիսյանի խաղին, շատ հաճելի է: Կարծում եմ, որ սարերի ետևում չէ մեր հավաքականի մասնակցությունը որևէ խոշոր մրցաշարի: Եվ, ի վերջո, ոչինչ չի փոխարինի այն ջերմությունը, որով հավաքականին և անձամբ ինձ վերաբերվում են հավաքականի երկրպագուները:

— Երբեք չե՞ք զղջացել, որ որպես հավաքական ընտրել եք Հայաստանը, այլ ոչ թե Ուկրաինան կամ Ռուսաստանը:

— Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, մի երկրում, որն արդեն գոյություն չունի, իսկ ինձ համար հայրենիք եմ համարում Հայաստանը: Եվ միանգամայն տրամաբանական է, որ խաղադաշտում ես պաշտպանում եմ նրա պատիվը: Մանավանդ, որ 1996 թվականին, իմ նորամուտի ժամանակ, ես լուրջ ճանաչում ստացա: Մայրս և հայրս ռուսերեն էին խոսում ուկրաինական շեշտադրությամբ: Հայերենի հետ խնդիրներ ունեին: Իսկ ես, բակում շփվելով ընկերներիս հետ, շուտ սովորեցի հայերենը: Հավաքականում լեզվական խնդիրներ չունեմ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ Ուկրաինային, ապա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում երկրպագում եմ երկու հավաքականներին էլ հավասարապես:

— Իսկ եթե ձեր կարիերայի գագաթնակետին ձեզ ընտրություն առաջարկեին, ի՞նչ կանեիք:

— 1994 թվականից ես խաղում էի Հայաստանի երիտասարդական հավաքականում, հետո դարձա «Զենիթի» հիմնական դարպասապահ, կային Ռուսաստանի հավաքականում խաղալու հեռանկաներ, սակայն դա իրականացնելու համար անհրաժեշտ էր դիմել ՈւԵՖԱ-ին կամ ՖԻՖԱ-ին, տարիներով սպասել: Իսկ ինչու՞ սպասել, եթե ընտրությունն արդեն կատարված էր, որի համար երբեք չեմ զղջացել:

— Որպես սլավոնացի, խնդիրներ չեք ունենում հայ ֆուտբոլիստների շրջանում:

— Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Չեմ ասի, թե ինձ լիարժեք հայ եմ զգում, սակայն ունեմ յուրահատուկ մտածելակերպ, կովկասցու մտածելակերպ, որը համընկնում է հավաքականում իմ գործընկերների մտածելակերպի հետ:

— Պատանեկության տարիներին երազել եք, չէ՞, ԽՍՀՄ հավաքականում խաղալու մասին:

— Իմ երազանքներն ավելի համեստ էին: Մեծ պատիվ կհամարեի խորհրդային առաջնությունում մրցունակ լինելը կամ բարձրագույն առաջնությունում խաղալը, պատանեկության տարիներին այլ բանի մասին չէի էլ մտածում:

— Երևան մեկնելը ձեզ համար պարտականությու՞ն է, թե՞ հաճույք:

— Իհարկե, հաճույք: Թեպետ առաջ, առաջին խաղերին մենք հավաքվում էինք կոփվելու համար: Սակայն հիմա Հայաստանի հավաքականն ի վիճակի է հաղթելու ցանկացած մրցակցի։ Երկրպագուները մեզ հավատում են, շատ ջերմ ընդունում, իսկ դա լրացուցիչ հույզեր է պատճառում: Նրանք մեզ դիմավորում են օդանավակայանում, ապա ճանապարհում տուն` անկախ խաղերի արդյունքից լսում ենք միայն շնորհակալության խոսքեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here