Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ասել է, որ հպարտ է, որ աշխատում է նախկինում մեծ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, ով Կառլո Անչելոտիի մարզչական շտաբի անդամ է:
«Զիզուն կիսվում է երիտասարդների հետ իր փորձով, որը ձեռք է բերել ֆուտբոլիստ եղած ժամանակ, և դա ֆանտաստիկ է: Ինձ շատ է դուրս գալիս նրա հետ աշխատելը, քանի որ նա մեծ փորձ ունեցող հոյակապ խաղացող էր: Ինձ համար նա իդեալական է: Ինձ դուր է գալիս լինել նրա կողքին», — ասել է Ռոնալդուն: Այս մասին հաղորդում է TalkSport-ը:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը խաղացել է «Ռեալի» կազմում, նրա հետ միասին հաղթել է Չեմպիոնների լիգան: