տուն Քաղաքական Վերլուծական Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ

Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ

252
0

serj

2008-ի կեղծված ընտրություններով, արյան մեջ ճնշված բողոքի ալիքով իշխանության եկած, նախագահի աթոռը երկու անգամ ամեն գնով պահած Սերժ Սարգսանը հեռանում է: Հեռանում է, խոստանալով այլևս չվերադառնալ քաղաքականություն ոչ նախագահի, ոչ վարչապետի տեսքով: Այս հայտարարությունն իրականում մեծ հույս արթնացրեց Հայաստանի գիտակից քաղաքացիների, Հայաստանով մտահոգ հայերի մեջ: Սարգսյանը, բնականաբար, բավական երկար էր մտածել նման հայտարարությունից առաջ: Լինելով անսկզբունք քաղաքական գործիչ, վստահաբար կարելի է պնդել, որ Սարգսյանը կվարվի «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:

Դրա մասին են փաստում անխնա բոլոր բևեռներին տրվելու նրա անհագ ցանկությունները, բոլորի պահանջները բավարարելու խոստումներն ու,ի վերջո, բավարարումները:

Սերժ Սարգսյանը կփորձի գնալ նախագահականից ՝ Հայաստանը թողնելով որպես թշվառ ու ոչնչացված պետություն, հույս ունենալով, որ իր հաջորդները, եթե անգամ օրինական կարգով ձևավորված իշխանություն ունենան, երկրում այնքան խնդիրներ կուտակված կլինեն, որ նախորդներին արդարադատության ենթարկելու հարցը մոռացության կմատնվի:

Իսկ այսօր ՀՀԿ-ի ներսում աթոռակռիվը շարունակվում է: Ծերակույտը դուրս է եկել երիտասարդ կարիերիստների դեմ, ու մոտ ապագայում կփորձեն փրկել ապագայում իրենց անգլուխ մնացող կուսակցությունը՝ հետագայում իշխանությունը պահպանելու հույսով:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ  այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

Արմեն Մկրտչյան