տուն Քաղաքական «Իմ քայլի» պատգամավորը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները

«Իմ քայլի» պատգամավորը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները

203
0
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները, ինչպես նաև դադարեցնում է բարեկամական խմբերին իր անդամակցությունը:
Թևոսյանն իր այս որոշումը պարզաբանել է ֆեյսբուքյան էջում:
 
«Ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»,- մասնավորապես գրել է նա:
Նշենք, որ Թևոսյանը ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում է: Թևոսյանը Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերի անդամ է:
 
Այս փոփոխության նախագիծը ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում: