տուն Մամուլ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

«Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. «Ժողովուրդ»

280
0

«Ժողովուրդ»-ը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ամենամսյա հանդիպումն է վարչապետի հետ լինելու, որը գրեթե ամեն ամիս ավանդույթի համաձայն լինում է:

Ըստ իմքայլականների` պատգամավորները պատրաստվում են վարչապետի հետ ամփոփել տարին ու նրան ուղղել այն հարցերը, որոնք նրանց անհանգստացնում են: Օրը դեռեւս հստակեցված չէ, քանի որ այն պետք է հարմարեցվի ՀՀ վարչապետի օրակարգի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: