«Сегодня вечером» հաղորդման ընթացքում ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ միշտ երազել է դերասանի կարիերայի մասին, բայց այդպես էլ չի կարողացել կինոյում հայտնվել:
Պրիմադոննայի խոսքերով` դրան իր հայտնիությունն է խանգարել:
«Իմ երազանքները խորտակվեցին հանրահայտ լինելու պատճառով: Ռեժիսորներն ինձ հաճախ էին ասում՝ բոլորը կնայեն քեզ, իսկ մեր ռեժիսորական աշխատանքը չեն քննարկի»,- պատմել է նա:
Արտիստը նաև ավելացրել է, որ շնորհակալ է ռեժիսոր Ալեքսանդր Օրլովին, որ իրեն հրավիրել է նկարահանվելու «Կինը, որը երգում է» կինոնկարում: